ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիմումների հիման վրա երկուշաբթի կքննարկի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱԽ-ում իր ունեցած աղբյուրներին:
«Փակ քննարկումը տեղի կունենա երկուշաբթի` ժամը 15:00-ին»,- հայտնում է աղբյուրը: