Արցախի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով հումանիտար զինադադար հաստատելու ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ու Հայաստանի ջանքերը:
«Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և Հայաստանի Հանրապետության ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը և լարվածության նվազեցմանը։
Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական զինադադարի պայմանները՝ 2020 թ․ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարության և հոկտեմբերի 17-ի պայմանավորվածությունների համաձայն»,- ասված է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ։