1lurer.am-ը հավաքել է Արցախի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակագրությունը: Ավելի վաղ ներկայացրել էինք նաև սեպտեմբերի 27-ի, 28-ի, 29-ի, 30-ի, հոկտեմբերի 1-ի, 2-ի, 3-ի, 4-ի, 5-ի, 6-ի, 7-ի, 8-ի, 9-ի, 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի դեպքերի քրոնիկոնը:
Հակառակորդի հրթիռային հարվածներից Ասկերանի Շոշ համայնքում 3 մարդ է վիրավորվել
Արցախի ՄԻՊ-ը տեղեկացրել է՝ Ադրբեջանը շարունակում է հրթիռային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին. թիրախավորվել են մայրաքաղաք Ստեփանակերտն ու այլ բնակավայրեր: Նախնական տվյալներով՝ Ասկերանի շրջանի Շոշ համայնքում երեք քաղաքացիական անձ վիրավորվել է՝ Յուրի Մելքումյան, Սողոմոն Մելքումյան, Գրիգորի Վերդյան: Համայնքին հասցվել է նյութական մեծ վնաս: Մանրամասները ճշտվում են:
Կրկին հրթիռակոծվում են Ստեփանակերտն ու Արցախի մյուս համայնքները
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից՝ ժամը 22։32-ին, հայտնում են, որ կրկին հրթիռակոծվում են Ստեփանակերտն ու Արցախի այլ համայնքներ։ Շոշ համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել։
Մինչև այս պահն ընթանում են դժվար ու ծանր մարտեր՝ հատկապես հարավային ուղղությամբ․ Հովհաննիսյան
Ժամը 22։00-ին մեկնարկած ճեպազրույցի ընթացքում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը և՛ հյուսիսում, և՛ հարավում երկար հրետակոծությունից հետո, որի ընթացքում կիրառել են նաև այլ օդային հարձակման միջոցներ՝ ԱԹՍ-ներ, հրթիռներ, օդուժ, անցել են լայնածավալ հարձակման, և առնվազն երկու կատաղի գրոհներից հետո հյուսիսային ուղղությամբ մեր զինված ուժերին հաջողվել է հետ շպրտել ադրբեջանական զինված ուժերի ահաբեկիչներին և այլ խմբավորումների, որոնց չի հաջողվել գրավել ոչ մի բարձունք, ոչ մի դիրք։ «Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը։ Որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ։ Մինչև այս պահը ընթանում են դժվար ու ծանր մարտեր՝ հարավային ուղղությամբ հատկապես։ Օրվա ընթացքում ադրբեջանական օդուժը կատարել է նաև որոշակի թռիչքներ։ Այդ ընթացքում մարտական հարվածներ են հասցվել․ մեզ հաջողվել է այդ ընթացքում որոշ թռչող սարքեր չեզոքացնել»,- ասաց Հովհաննիսյանը։
Ադրբեջանական կեղտոտ կեղծիքը․ տեսանյութ
«Զինուժ մեդիան» նոր տեսանյութ է հրապարակել՝ «Ադրբեջանական կեղտոտ կեղծիքը» վերտառությամբ:
Համառ ու ծանր մարտերը շարունակվում են. ՊՆ ներկայացուցիչ
Ամեն րոպե համառ ու ծանր մարտերը շարունակվում են։ Ամեն րոպե պատմություն է կերտվում, մեր գոյության իրավունքի պատմությունը։ Այլ ելք չկա, պիտի հաղթենք՝ Ֆեյսբուքում ժամը 18։27-ին գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Ադրբեջանի ոչնչացված զինվորների թիվը՝ ըստ օրերի. ինֆոգրաֆիկա
Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է ինֆոգրաֆիկա՝ ներկայացնելով Ադրբեջանի ոչնչացված զինվորների թիվը՝ ըստ օրերի:
ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների նոր անուններ
Անուններ
Հյուսիսային ուղղությամբ համառ մարտերը շարունակվել են
Հյուսիսային ուղղությամբ համառ մարտերը շարունակվում են, մեր զորքերը կիրառում են շատ գրագետ մարտավարություն: Հերթական համառ գրոհը հետ մղելիս մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետևակը դիմել է փախուստի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հակառակորդի կորուստները. 16.10.20, ժամը 11։00
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով՝ խոցվել են ևս 1 ԱԹՍ, 6 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 120 զոհ: Այդ մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:
Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը հակառակորդը հրետանու կիրառմամբ կրակ է բացել Արցախի մի շարք բնակավայրերի ուղղությամբ
Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը՝ խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։ Արցախի ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը՝ հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կարմիր Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։ Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։ Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։
Վաղ առավոտյան հակառակորդը հյուսիսային ուղղությամբ փորձել է գրավել մեր դիրքերը, սակայն հետ է շպրտվել. Հովհաննիսյան
Վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։ Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել՝ կրելով զգալի մեծ կորուստներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: