Ֆրանսիայի խորհրդարանի 20 պատգամավոր դիմել է իշխանություններին՝ անհապաղ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ տեղեկացնում է Լը Ֆիգարո-ն:
Պատգամավորները «Առաջ, հանրապետություն», Հանրապետական, «Ժողովրդական շարժում», Ձախակողմյան պահպանողական, «Ազատություն և տարածքներ» և Սոցիալիստական կուսակցություններից են: «Հայ ազգաբնակչության բնաջնջմանը սպառնացող, ադրբեջանական ցանկացած վարչական միավորից դուրս, Լեռնային Ղարաբաղի լիիրավ ինքնիշխանությունն ապահովելու բացարձակ անհրաժեշտությունը վերջնական սահմաններում, որոնք կորոշվեն բազմակողմ բանակցությունների ճանապարհով՝ Արցախի իշխանությունների մասնակցությամբ»,- նշված է նրանց ստորագրած բանաձևի տեքստում։