Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ remdesivir դեղամիջոցը չի օգնում նվազեցնել Covid-19-ից մահացությունը: Այս հայտնագործությունների մասին առաջինը զեկուցել է բրիտանական Financial Times-ը, որի լրագրողները ձեռք են բերել «Համերաշխություն» ծրագրի շրջանակներում իրականացված կլինիկական փորձարկումների արդյունքները: ԱՀԿ-ն հաստատել է այս տեղեկատվությունը:
Բացի այս դեղից (հակավիրուսային դեղամիջոց, որը մշակվել է Էբոլան բուժելու համար), փորձարկվել են նաև այլ դեղամիջոցներ, որոնց վրա հույս էին կապել բժիշկները Covid-19-ի բուժման հարցում: Դրանք են հիդրոքսիխլորոքինը, լոպինավիր/ռիտոնավիրը և ինտերֆերոնը: Սրանց դեպքում էլ արդյունքները հիասթափեցնող են: Հետազոտությունն անցկացվել է 30 երկրի 11000 հիվանդի մասնակցությամբ: