ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե հայկական կողմն ինչո՛ւ է հումանիստական վերաբերմունք դրսևորում հակառակորդի գերիների նկատմամբ, պատասխանեց․
«Մենք մարդ ենք և ունենք համապատասխան արժեհամակարգ․ մենք բորենիներ չենք»։
Նա նաև տեղեկացրեց՝ մեր զորքերը շատ ծանր պայքար են մղում։
«Մարտերը շատ ծանր են, մեր դեմ կանգնած է շատ ուժեղ թշնամի, որին հեշտ չի հաղթել, բայց պիտի հաղթենք ու հաղթելու ենք․ ես վստահ եմ դրանում»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ իրավիճակը չի փոխվել Հադրութում՝ վերջին երկու-երեք օրերին իրավիճակը, որպես կանոն, նույնն է։
Անդրադառնալով հարցին, թե սահմանի որ հատվածներն են համարվում կիզակետային, տեղեկացրեց՝ մերձարաքսյան դաշտավայրի հովիտները և հյուսիսն ամենածանր մարտերի հատվածներն են։