Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը՝ խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։
Արցախի ԱԻ պետական ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը՝ հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կարմիր Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։
Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։
Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։