Հայաստանի պետական պարտքը նվազել է 112.7 մլն դոլարով: ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվության համաձայն՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 7 մլրդ 854.6 մլն դոլար, մինչդեռ օգոստոսին այն 7 մլրդ 967.3 մլն էր:
1lurer.am-ը հաշվետվությունից տեղեկացավ, որ 7 մլրդ 374.5 մլն դոլար կազմել է ՀՀ կառավարության պարտքը, որից 5 մլրդ 496.7 մլն դոլարը արտաքին պարտքն է: ՀՀ կառավարության պարտքը օգոստոսի համեմատ նվազել է 107,9 մլն դոլարով, որից արտաքին պարտքը՝ 75.2 մլն-ով: Ըստ հաշվետվության՝ 4.8 մլն դոլարով էլ նվազել է ԿԲ պարտքը. սեպտեմբերի 30-ի դրությամբ այն կազմել է 480.1 մլն դոլար: