Երեկ Լյուքսեմբուրգի խորհրդարանում միաձայն ընդունվել է Ադրբեջանի ագրեսիվ ռազմական քայլերը դատապարտող բանաձև։ Այս մասին տեղեկանում ենք Լյուքսեմբուրգում ՀՀ հյուպատոսությունից:
«Լյուքսեմբուրգի մեծ դքսության պատգամավորների պալատ
Պատգամավորների պալատը,
- հաշվի առնելով, որ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև մահացու պայքարը շարունակվում է
- Արձանագրելով, որ Ադրբեջանը 2020թ, սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել նապատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել Լեռանային Ղարաբաղը,
- գիտակցելով, որ ընթացող մարտերը ամենադաժանն են 1994թ. կնքված զինադադարից հետո
- արձանագրելով երրորդ երկրների, մասնավորապես Թուրքիայի, ներգրավմամբ աճող բարդությունները,
- գիտակցելով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանին իր քաղաքական ու ռազմական աջակցություն է ցուցաբերում, նաև սիրիացի վարձկաններ ու ռազմական սարքավորումներ մատակարարելով,
- Փաստելով, որ Թուրքիան վերջնագիր է ներկայացրել՝ պնդելով, որ հրադադարը կհաստատվի միայն, երբ Երևանի (Հայաստանի) աջակցությունը վայելող ուժերը դուրս գան վիճելի տարածքից,
- Գիտակցելով, որ այս ռազմական ու քաղաքական հակամարտությունը՝ երրորդ կողմերի մասնակցությամբ, կարող է հանգեցնել առավել մեծ ծավալի հակամարտության
Կոչ է անում Կառավարությանը
- հստակ դատապարտել ռազմական բոլոր քայլերը, որոնք հակասում են 1994թ. զինադադարի դրույթներին
- դատապարտել արտաքին որևէ միջամտություն՝ ուղղված հակամարտող կողմերից մեկի, մասնավորապես Ադրբեջանին թուրքական ռազմական աջակցության,
- աջակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման նախաձեռնություններին և կոչ անել հարգելու 1994. մայիսին կնքված զինադադարի սկզբունքները»: