ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժողովրդականությամբ իրեն համեմատել է Հիսուս Քրիստոսի հետ: The Independent-ը հրապարակել է նախագահի ելույթը Հյուսիսային Կարոլինա նահանգի Գրինվիլ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ:
«Մի անգամ ինձ ասացին. «Այս պահին դուք աշխարհի ամենահայտնի մարդն եք»: Ես պատասխանեցի, որ այդպես չէ: Զրուցակիցներս հարցրին. «Եվ ո՞վ է ավելի հայտնի»: Ես ասացի. «Հիսուս Քրիստոսը»՝ ներկայացրել է Թրամփը:
Ամերիկացի առաջնորդն ավելացրել է, որ եթե երկինք ես նայում, պարզ է դառնում, որ Հիսուս Քրիստոսը առաջնորդում է «մեծ առավելությամբ»:
Հունիսի սկզբին Աստվածաշնչով Թրամփի լուսանկարը զայրացրել է հոգևորականներին: Դա պայմանավորված է ամերիկացի իրավապահների գործողություններով: Նրանք ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ են օգտագործել ցուցարարների դեմ՝ լուսանկարվել պատրաստվող նախագահի ճանապարհն ազատելու համար: