Դոնալդ Թրամփը և Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը միաժամանակ հանդիպել են ընտրողների հետ ամերիկյան երկու տարբեր հեռուստաընկերությունների ուղիղ եթերում՝ հայտնում է BBC-ն:
Ուրբաթ Սպիտակ տան երկու հավակնորդները պետք է երկրորդ անգամ հանդիպեին առերես քննարկումների ժամանակ, բայց դրանք չեղարկվեցին, քանի որ Թրամփը, որը հիվանդ էր կորոնավիրուսով, մերժել էր հանդիպումը: Փոխարենը հանրապետականն ու դեմոկրատը ստիպված էին պայքարել ոչ այնքան միմյանց դեմ, որքան հեռուստադիտողների ուշադրության համար, որոնք ստիպված էին ընտրել հեռարձակումներից մեկը, քանի որ դրանք սկսվել էին միաժամանակ:
Ինչպես նշել է BBC-ի ամերիկացի թղթակիցը, այդ վեճում, ամենայն հավանականությամբ, շահել է Թրամփը, քանի որ ընտրողների հետ նրա հանդիպումը շատ ավելի աշխույժ է եղել ու հակասական: Մինչդեռ Բայդենը հնարավորություն է ունեցել խոսել հանգիստ և բավական երկար: Ըստ վերլուծաբանի, սակայն, դա կարող է լինել հօգուտ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուի, քանի որ շատ ամերիկացի ընտրողներ հոգնել են Թրամփի ոճի քաղաքական դրամատիզմից և սպասում են ավելի ձանձրալի, բայց կայուն ժամանակների: