Բեռլինի վարչական դատարանը անօրինական է համարել քաղաքում հաստատված պարետային ժամը, որի կանոնների համաձայն՝ ռեստորանները պետք է փակվեն երեկոյան 23-ին և չբացվեն մինչև առավոտյան ժամը 6-ը՝ տեղեկացնում է Euronews-ը:
Այս միջոցառումը վիճարկել է Բեռլինի մի քանի ռեստորան:
Դատարանը եզրակացրել է, որ պարետային ժամ մտցնելն անհիմն է: Ըստ վիճակագրության՝ ռեստորանները նկատելի դեր չեն ունեցել վարակի տարածման հարցում, քանի որ նրանք ձեռնարկել են անհրաժեշտ սանիտարահիգիենիկ միջոցառումներ:
Դատական նիստերին ռեստորանների դիրքերը պաշտպանող փաստաբանները առաջ են տարել այն թեզը, որ ռեստորանների փակումը հակառակ արդյունքի կհանգեցնի. երիտասարդները կհավաքվեն այնպիսի վայրերում, որտեղ համաճարակաբանական պահանջները չեն պահպանվում: