Աշխարհի տարբեր անկյուններում աշխարհասփյուռ հայությունը շարունակում է ցույցերն ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի:
Ամբողջ գիշեր Գերմանիայի հյուսիսային մայրաքաղաքում՝ Համբուրգում, հայերը ավտոշարասյունով փակել են Դանիան Գերմանիային կապող միջազգային ճանապարհը, լուսաբացը դիմավորել Համբուրգի նավահանգստի կամրջին:
Իսկ Արևմտյան կիսագնդում Լոս Անջելեսի հայերը աղոթել են զինվորի, սահմանի և Արցախի ու Հայաստանի հարատև խաղաղության համար: