Հունաստանի Հանրապետության արտգործնախարար Նիկոս Դենդիասը «Լուրեր»-ի հարցին ի պատասխան, թե արդյոք դիտարկվո՞ւմ է Հայաստանի ներգրավվածության հարցը հակաթուրքական կոալիցիայում, նշեց, որ այն, ինչ անում է Հունաստանը, երկրների մեջ ընդհանուր ըմբռնման համայնք ստեղծելն է:
«Մենք չենք համարում այս փոխըմբռնումը, որին մասնակից են շատ այլ երկրներ, կոալիցիա ինչ-որ մեկի դեմ, մենք այն համարում ենք խաղաղություն սիրող ու խաղաղություն պահող ազգերի մի հանրություն, որոնք տարածաշրջանում կայունության հենասյուն են:
Թուրքիայի մասով կուզեի ասել, որ մենք ուրախ կլինեինք, եթե Թուրքիան կիսեր այդ նույն արժեքները մեզ հետ: Հույս ունենք, որ վաղ թե ուշ Թուրքիան կդառնա այդ համայնքի անդամը: Բայց անկեղծ ասեմ, մենք ուրախ չենք տեսնելու, որ Թուրքիան հիմա այդ փաստերի հակառակ կողմում է գտնվում, Թուրքիան ընդհանուր հայտարարն է ագրեսիայի, ապակայունացման: Սա մի բան է, որը մենք պետք է ընդունենք»,- նշեց Հունաստանի արտգործնախարար Դենդիասը: