Ամերիկահայ համայնքի նոր նու հաուն. հեռախոսով սքան անելով QR կոդը՝ օգտատերերն անմիջապես տեղեկանում են ադրբեջանական ագրեսիայի մանրամասներին, կարող են կապ հաստատել իրենց օրենսդիրների հետ։ Համայնքի ներկայացուցիչները նախորդ շաբաթ Սպիտակ տան մոտ էին հանրահավաք անցկացնում, հիմա եկել էին Կապիտոլիումի բարձունք։
Արամ Համբարյան (ԱՄՆ Հայ դատի գրասենյակի տնօրեն) - «Ողջունում ենք, որ պետքարտուղար Պոմպեոն ընդունեց, թե ով է սկսել այս ագրեսիան. Ադրբեջանը: Սակայն դրան ոչինչ չի հաջորդել։ Մինչդեռ պետք է դատապարդել Ադրբեջանին և զսպել Թուրքիային»։
Լրագրող, հասարակական քաղաքական գործիչ Արսեն Խառատյանն ասում է, որ Բայդենի հայտարարությունից հետո է օրակարգ մտել հարցը։
Պոմպեոյի հայտարարությունը համայնքում ամենաշատ քննարկվող ներքին զարգացումներից է։ Կուլիսային խոսակցություններում նշում են, որ Թրամփը շատ զբաղված է ընտրություններով՝ Արցախի դեմ բազմակողմ հարձակման ուղղությամբ կենտրոնանալու համար։ Թերևս սա էլ էին հաշվարկել ագրեսորները պատերազմը սկսելուց առաջ:
Օրինագիծը դատապարտում է ադրբեջանական ագրեսիան ու թուրքական միջամտությունը՝ պահանջելով վերադարձ հադադարի ռեժիմին։ Առաջիկա ընտրությունների արդյունքում փոխելու է նաև Կոնգրեսը և ամերիկահայերը լարում են ուժերը, որ մնացած ժամանակահատվածում ապահովեն հաջողությունը կապիտոլիումի բարձունքին։