Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին՝ բոլոր այն վայրերում, բակերում և այգիներում, որտեղ կհանդիպեն պայթած կամ չպայթած ռումբեր, «Սմերչ» տեսակի հրթիռների մնացորդներ կամ այլ զենք ու զինամթերք, ձեռք չտալ դրանց։
Ծառայությունը հորդորում է անհապաղ զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն`
911,101 կամ 112 կարճ հեռախոսահամարներով։