ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հետ այսօր ճեպազրույցին մասնակցում էր ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանը, որը խոցել է հակառակորդ 5 տանկ, 1 ՀՄՄ, 1 ՏՕՍ և վիրավորվել ռազմաճակատում:
Նա խոսեց թիկունքից եկող աջակցության և ուժի մասին: «Երբ բացում ես ծանրոցը և գտնում ես ուզածդ, դա մեծ ուրախություն է պարգևում, երբ գալիս է մեքենան, որտեղ տաք ծածկոցներ են, ասում ենք՝ տղե՛րք, մենք էս գիշեր չմրսեցինք: Հայ ժողովրդի աջակցությունը մեծ ուժ է»,- ասաց զինծառայողը:
Հարությունն ասաց, որ ապաքինվելուց հետո կրկին մեկնելու է մարտի դաշտ և ավելացնելու է հակառակորդի կորուստները: «Խփածով չեմ սահմանափակվելու»,- ընդգծեց մեր հերոսը: