«Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է․ շապիկին՝ Մոնթեն:
Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված ու «Սուրբ Աստվածամայր ԲԿ տեղափոխված 2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է: Շնորհակալություն այս օրերի ուշադրության, ուղարկվող նվերների, զանգերի և սիրո համար: Փոխանցում ենք ամենը»,- տեղեկացրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: