Ողջունում ենք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ երեկ և այսօր արած մեկնաբանությունները, որոնցում նա ընդգծում է Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում և ընդունում, որ հայերը պաշտպանվում են Ադրբեջանից: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը:
«Այո, անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել բռնությունները և ձևավորել անվտանգ ու նպաստավոր միջավայր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերի համար»,- գրել է դեսպանը: