ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել
CBN News-ին: Նախագահի աշխատակազմը հրապարակել է հարցազրույցից մի հատված:
Հարց - Պարոն նախագահ, կան տեղեկություններ, որ Թուրքիան հարյուրավոր սիրիացի, իսլամիստ ջիհադիստների է ուղարկում՝ կռվելու ադրբեջանցի զինվորների շարքում: Կարո՞ղ եք հաստատել այս լուրերը, և ի՞նչ հետևանքներ է ունենում նրանց ներգրավվածությունը:
- Նախ և առաջ, այո, կարող եմ դա հաստատել, և այս տեղեկությունները հաստատել են նաև միջազգային կազմակերպություններն ու անգամ տարբեր երկրների հետախուզական ծառայությունները:
Իհարկե, Թուրքիայի ներգրավվածությունը և այն, որ այդ երկիրը տարածաշրջան է բերել իսլամիստ զինյալների և ահաբեկիչների, ամբողջությամբ փոխել են հակամարտության պատկերը: