Ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը սիրիացի վարձկաններ ներգրավելու փաստին:
«Միանգամայն պարզ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան օտարերկրացի վարձկաններ են օգտագործում Արցախի դեմ շարունակվող նախահարձակ գործողություններում: Անհրաժեշտ է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը ու մեր օտարերկրացի գործընկերները դատապարտեն միջազգային օրենքի բացահայտ ոտնահարումն ու անմիջապես դադարեցնեն արյունահեղությունը»,- Թվիթերի իր էջում գրել է ամերիկացի կոնգրեսականը: