Այսօր այցելել եմ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները: Պատերազմն, իհարկե, չի ավարտվել, բայց այն մարտունակության, արհեստավարժության, վճռականության և հայրենասիրության այն բարձր մակարդակը, որն ունի մեր բանակը, վստահություն և ոգևորություն է ներշնչում:
Ի զեն՝ հանուն մեր սուրբ հայրենիքի»,-ասված է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գրառման մեջ:
«Սա առաքելություն է, որը իրականացնում է զինվորից մինչև հրամանատար։ Պատմությունը դեռ շատ երկար է գրելու այս մասին։ Այս կոչումն ամբողջ բանակի կատարած առաքելության արդյունքն է։ Բոլորիդ շնորհավոր»,-նշեց նախագահը։
Ի պատասխան Հարությունյանը նշեց, որ դա բոլորի՝ բանակի զինվորից մինչև հրամանատար կատարած աշխատանքի արդյունքն է։