Բարձրագույն դատական խորհրդի հոկտեմբերի 15-ին կայացած նիստում, «ՀՀ դատական օրենսգիրք»
սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, քվեարկությամբ ՀՀ Վճռաբեկ
դատարանի նախագահի թեկնածու է ընտրվել ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի վերաբերյալ
համապատասխան փաստաթղթերն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կներկայացնի Ազգային ժողով: