Արցախի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ Ստեփանակերտում ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը իրականացնում է չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծման աշխատանքներ:
Բնակչության անվտանգ կենսապահովման նպատակով ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով՝ ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են մայրաքաղաք Ստեփանակերտը մաքրել պայթած ու չպայթած ռումբերից և հրթիռներից:
Սակրավորներն արդեն մի քանի թաղամասերի հարակից տարածքներում և բանուկ ճանապարհների մոտակայքում գտնվող 300 մմ «Սմերչ» տեսակի հրթիռները հանել և ոչնչացնելու նպատակով տեղափոխել են անվտանգ վայր:
Աշխատանքները կշարունակվեն նաև առաջիկա օրերին, իսկ կրակի ամբողջական դադարից հետո նաև շրջաններում: