Շուշիում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտյոնոկը շարունակում է բուժումը Երևանում: Նրա վիճակը գնահատվում Է բավարար: Մոտ օրերս կլուծվի նրան Մոսկվա տեղափոխելու հնարավորության հարցը: Այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ ՌԴ-ի երեք քաղաքացիները վիրավորվել էին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Մայր տաճարի հրթիռակոծման հետևանքով: Երկու տուժածները՝ Լևոն Արզանովն ու Հրանտ Բալադյանը, տեղափոխվել էին Մոսկվա, իսկ ռուս լրագրող Յուրի Կոտյոնոկը բուժումը շարունակում է Հայաստանի մայրաքաղաքում: