Այս տարի Թուրքիայի կողմից Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության ծավալներն ավելացրել է վեց անգամ: Նախքան Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսումը միայն անցյալ ամիս Ադրբեջանին վաճառվել են ԱԹՍ-ներ ու ռազմական այլ զինտեխնիկա, որի ընդհանուր գումարը կազմում է 77 մլն դոլար: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Պարբերականը նշում է, որ 2020-ի առաջին ինը ամիսների ընթացքում Ադրբեջանը Թուրքիայից գնել է 123 միլիոն դոլար արժողությամբ պաշտպանական համակարգեր ու օդային զինտեխնիկա: Ադրբեջանի գնած ԱԹՍ-ների, հրթիռային կայանքների, զինամթերքի և այլ զինտեխնիկայի մեծ մասը տեղ է հասել հուլիսից հետո:
Հուլիսին սպառազինության 278 880 դոլարի ծախսը օգոստոսին աճել է՝ հասնելով 36 միլիոնի, իսկ սեպտեմբերին՝ 77.1 միլիոն դոլարի:
2019-ի առաջին ինը ամսվա ընթացքում Ադրբեջանը սպառազինության գնման վրա ծախսել է 20.7 միլիոն դոլար: