Ֆրանսիան ու Գերմանիան Թուրքիային մեղադրել են Միջերկրական ծովում իր գործողություններով Եվրամիությանը սադրելու համար՝ Անկարային մեկ շաբաթ տալով իր դիրքորոշումը հստակեցնելու համար՝ տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Եվրոպական դաշինքը հայտնել է, որ Եվրամիության դեկտեմբերյան գագաթնաժողովի ժամանակ կարող է դիտարկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը:
«Մեզ համար պարզ է, որ Թուրքիան մշտապես սադրիչ գործողություններ է իրականացնում, ինչն անընդունելի է»,- հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը:
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը քննադատել է նաև Թուրքիայի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, որտեղ Ադրբեջանին աջակցում է Հայաստանի դեմ ռազմական գործողություններում:
Ժան-Իվ Լե Դրիանը նշել է, որ այս հարցում ռազմական հաղթանակ չի կարող լինել, հետևաբար պետք է դադարեցվի կրակը: Միակ երկիրը Թուրքիան է, որը հրադադարը հարգելու կոչ չի անում, ինչը խիստ վնասակար է: