ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.
«Կա՞ արդոք տարբերություն այս երեխաների միջև։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ է տառապել, քան մյուսը։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ էր արժանի սրան, քան մյուսը։ Արդյոք նրանցից մեկի վիճակն ավելի շա՞տ է արժանի ուշադրության, քան մյուսինը։
ՄԱՐԴԸ չի կարող տարբերություն դնել այս երեխաների միջև։ Դա ուղղակի անհնար է։
Բայց ահա մարդիկ, որ նստած են ՄԱԿ-ի Նյու Յորքի, Ժնևի, Երևանի և Բաքվի գրասենյակներում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի օֆիսներում, կարողանում են այս երեխաներին անցկացնել «աշխարհաքաղաքական մաղի միջով» և նրանց մասին խոսել կամ չխոսել բացառապես աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով։
Թերես դա ի վերուստ տրված կարողություն է»։
Կից՝ Աննա Հակոբյանը հրապարակել է նաև Ադրբեջանի թշնամական գործողությունների հետևանքով վիրավորված հայ երեխաների լուսանկարները: