Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հրաժարական է տվել: Այս մասին հայտնել են երկրի ղեկավարի մամուլի քարտուղարությունից՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Ես իշխանությումից չեմ կառչում: Չեմ ցանկանում Ղրղըզստանի պատմության մեջ մնալ որպես նախագահ, որն արյուն է թափել ու կրակել սեփական քաղաքացիներին»,- ժողովրդին ուղղված իր ելույթում ասել է Ղրղըզստանի նախագահը:
Սոորոնբայ Ժեենբեկովը նոր վարչապետին ու մյուս քաղաքական գործիչներին կոչ է արել Բիշքեկից դուրս բերել իրենց համակիրներին ու «խաղաղ կյանքը վերադարձնել»: