ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտությանը:
«Եթե ցանկանում ենք, որ՝
Հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորները ստանան լավագույն բուժսպասարկումը,
Կորոնավիրուսով վարակված պացիենտները ստանան պատշաճ բուժում,
Տնտեսությունը շարունակի բնականոն աշխատանքը՝ ապահովելով առաջնագիծն անհրաժեշտ աջակցությամբ,
ապա ամեն ինչ պետք է անենք կորոնավիրուսով չվարակվելու համար, այն է՝ խստորեն հետևենք հակահամաճարակային կանոններին։
Այս օրերին պետք է լինենք ծայրահեղ կարգապահ և ուշադիր, կրենք դիմակ, պահպանենք առնվազն 1,5 մետր հեռավորություն, պարբերաբար ախտահանենք ձեռքերը և զերծ մնանք անհարկի շփումներից:
Հետևե՛նք հակահամաճարակային կանոններին,
Կանխե՛նք կորոնավիրուսի տարածումը,
Ամո՛ւր պահենք մեր թիկունքը,
Քանի որ անխուսափելիորեն Հաղթելու ենք»,- գրել է ՀՀ փոխվարչապետը: