ՀՀ վարչապետի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով՝ գնդապետ Արայիկ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝
2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Ռոբերտի Հարությունյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասված է նախագահի հրամանագրում: