Պատերազմի 19-րդ օրն է: Սահմանի ամբողջ երկայնքով ու խորությամբ՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, շարունակվում է Ադրբեջանի հրետակոծությունը:
Թշնամին նույնն է, չի փոխվել, չի փոխվում, թիրախավորում է Արցախի գյուղերն ու քաղաքները, խաղաղ բնակիչներին:
- Գտնվում ենք Մարտակերտում, քիչ առաջ այստեղ երեք պայթյուն որոտաց:
Խաղաղ բնակավայրերի հրթիռակոծումից, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն հարվածելուց հետո թշնամին երեկ թիրախավորեց նաև Մարտակերտի հոսպիտալը, որտեղ նաև քաղաքացիական անձինք են բուժվում:
- Սա Մարտակերտի հոսպիտալն է, որը երեկ հրթիռակոծվեց...
Սա ռազմական հանցագործություն է՝ արձագանքում է պաշտպանության բանակը, զգուշացրել՝ հետևանքների ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանն է:
Պատասխանը չի ուշանա՝ կլինի անհամարժեք, ավելի ցավոտ, քան երբևէ: