Էստոնիան կառավարության պահուստային ֆոնդից 100 հազար եվրո կտրամադրի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար վիճակը հաղթահարելու համար: Այս մասին տեղեկացնում է Politika կայքը:
Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղը կանգնած է հումանիտար ճգնաժամի եզրին, հետևաբար իրենք չեն կարող դիտորդի դերում լինել:
Նախարարն Էստոնիայի կառավարությանն առաջարկել է 100 հազար եվրո հատկացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը թեթևացնելու համար, ինչը կառավարությունն ընդունել է:
Միաժամանակ Էստոնիայի արտգործնախարարը կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և հիմնախնդիրը լուծել խաղաղ ճանապարհով: Նրա հավաստմամբ՝ երրորդ կողմերը չպետք է միջամտեն այս հակամարտությանը: