«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով.
«Հիմնադրամի հարգելի՛ նվիրատուներ,
Այս օրերին տարբեր հարթակներում հանդիպում եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք են մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված գումարների ծախսերի հաշվետվողականության վերաբերյալ գրառումներ։
Դրամական բոլոր միջոցների օգտագործումը համաձայնեցվում է ՀՀ և ԱՀ կառավարությունների հետ՝ ըստ հումանիտար կարիքների առաջնահերթությունների։ Ռազմական դրությամբ պայմանավորված՝ թեկուզ մեկ միավոր դեղորայքի գնման հրապարակումը կարող է վնասել մեր հավաքական նպատակին։ Վստահեցնում եմ, որ հիմնադրամի ծախսերի հետ կապված ողջ հաշվետվությունը կհանրայնացվի խաղաղության հաստատումից հետո, ինչպես նաև կհրապարակվի հիմնադրամի 2020 տարեկան հաշվետվությունում։
Շնորհակալություն վստահության և համագործակցության համար»։