Քիչ առաջ ստացա ՀՀ գլխավոր դատախազության պատասխանն առ այն, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընտրված կալանավարումը՝ որպես խափանման միջոց, չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու վերաբերյալ առաջարկս մերժվել է: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Հիշեցնեմ, որ առաջարկն իմ կողմից գլխավոր դատախազին էր ուղարկվել սեպտեմբերի 28-ին՝ ելնելով երկրում իրավիճակի կտրուկ փոփոխությունից»։
Առաջարկի հիմնավորումներին կարող եք ծանոթանալ ստորև: