Միացյալ Նահանգների Սենատի ու Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամներ պահանջել են դադարեցնել Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան՝ կոչ անելով ռազմական հանցագործությունների համար պատժել Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանություններին: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը պետք է ականջալուր լինի ինչպես իր հատուկ ծառայություններին, որոնք շատ լավ գիտեն, որ Ադրբեջանն է նախաձեռնել այդ հարձակումը, այնպես էլ Կոնգրեսի կոչերին, որը պահանջում է երկկուսակցական հիմքով պատժամիջոցներ սահմանել Էրդողանի ու Ալիևի ռեժիմների դեմ: