Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ԱՀ Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
«Այսօր իմ հրամանագրով Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Փա՛ռք ու պատիվ մեր բանակին»,- տեղեկացրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: