Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայումը հնարավոր է միայն Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությամբ: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Առաջնային հարցը հետևյալն է՝ պատրա՞ստ են արդյոք դրան հակամարտող կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Ցանկացած խաղաղապահ ուժերի, դիտորդների կամ որևէ մեկի ցանկացած տեղակայում հնարավոր է միայն երկու կողմերի համաձայնությամբ»,- լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը: