Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն և Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան խորհրդակցություններ են անցկացրել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդգծվել է հումանիտար հրադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ»,- նշվում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքում: