Աշխարհահռչակ System of a Down խումբը Հայաստանին ու Արցախին իր զորակցությունը հայտնելու նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, որի ամբողջ հասույթը պետք է փոխանցվի համահայկական հիմնադրամին: Ռոք խմբի անդամներն այդ մասին գրառում են կատարել Ինսթագրամի իրենց էջում:
Գրառման մեջ նշվում է, որ ողբերգության պահին հայկական համայնքը մեկ մարդու նման համերաշխ է: Ռոք խմբի անդամները բոլորին կոչ են անում մասնակցել «Լռությունը ցեղասպանություն է» (SilenceisGenocide.com) շապիկների ստորագրման բարեգործական միջոցառմանը: Լինելու է նաև մոմավառություն, որով հարգելու են նահատակված բոլոր զինվորների հիշատակը: