Ֆրանսիայի հայ համայնքը Փարիզում՝ Ազգային ժողովի հարակից տարածքում, բազմամարդ հավաք է անցկացրել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով: Ակցիային մասնակցել են նաև դերասան, ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլան, դաշնակահար, երգահան Անդրե Մանուկյանը, նախկին ֆուտբոլիստ Դենիս Ջորկաեֆը, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն: