ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է.
«Մեր տղերքի/աղջկերքի թիկունքը պինդ պահելու համար, բացի մեր սովորական գործը լավ անելուց, ՀԻԳԻԵՆԱՅԻ ԱՄԵՆՕՐՅԱ ՀՆԳԱՄԱՐՏ ունենք.
1. Նյութական հիգիենա. Համահայկականին անընդհատ գումար ուղարկել, թեկուզ կոպեկներ, բայց ամեն օր:
2. Ֆիզիկական հիգիենա. Համաճարակի մասին չմոռանալ, չհիվանդանալ, չհիվանդացնել՝ դիմակ, լվացվել, մեկուկես մետր:
3. Հոգեկան հիգիենա. Պահել նյարդերն ամուր, չտարածել խուճապ, չլինել խուճապահար:
4. Տեղեկատվական հիգիենա. Չհրապարակել լուսանկարներ ճակատից, չտարածել ոչ պաշտոնական տեղեկություններ, սաստել այլոց:
5. Բարոյական հիգիենա. Սիրել: Սիրել բոլորին, ում թանկ է հայրենիքը՝ անկախ քաղաքական կամ որևէ այլ սկզբունքային տարաձայնություններից:
Տղերքի թիկունքը պիտի ամուր լինի, տղերքի թիկունքը պիտի մաքուր լինի»: