Ռուսաստանի զինվորականները մասնակցում են Հայաստանի տարածքում Ադրբեջանի հարվածների մասին տեղեկատվության ստուգմանը՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը չորեքշաբթի հայտնեց, որ ադրբեջանական զինուժը հարձակվել է Հայաստանի տարածքում տեղակայված ռազմական տեխնիկայի վրա՝ տեղեկացնում է РИА Новости-ն:
«Մեր ռազմական գերատեսչությունը ստուգում է այդ տեղեկատվությունը, նրանք մշտական կապի մեջ են երկու կողմերի իրենց գործընկերների հետ: Գիտեք, որ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային կապեր է ունեցել երկու երկրի իր գործընկերների հետ: Այս տեղեկատվությունը ստուգվում և վերլուծվում է»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ որոշ մեխանիզմներ ուժի մեջ կմտնե՞ն, եթե այդ լուրը հաստատվի, Կրեմլի խոսնակը առաջարկել է սպասել. «Սպասենք ստուգման արդյունքներին»: