Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարներ Դավիթ Տոնոյանի ու Զաքիր Հասանովի հետ, որոնց ընթացքում նա կոչ է արել կողմերին՝ լիարժեք կատարել Մոսկվայում հրադադարի հարցով ստանձնած պարտավորությունները՝ հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի Նախագահ Պուտինի հրավերով Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները ժամանել էին Մոսկվա և իրենց ռուս գործընկերոջ՝ Լավրովի հետ բանակցություններ վարեցին ավելի քան 10 ժամ: Արդյունքում Երևանն ու Բաքուն պայմանավորվեցին հոկտեմբերի 10-ի կեսօրից դադարեցնել կրակը Ղարաբաղում, փոխանակել գերիներին և մահացածների մարմինները, ինչպես նաև լրացուցիչ համաձայնության գալ զինադադարի որոշակի մանրամասների շուրջ: Սակայն շաբաթ օրը կողմերը սկսեցին միմյանց մեղադրել հրադադարի ռեժիմի խախտման համար»,- նշված է հաղորդագրության մեջ: