Քիչ առաջ Բժշկական համալսարանի «Հերացի» թիվ մեկ հիվանդանոցային համալիրում էի, որտեղ բազմաթիվ վիրավորներ կան ռազմաճակատից: Նրանց մի մասը միացված է արհեստական շնչառության սարքերին, որոնք անհրաժեշտ են նաև քովիդով հիվանդներին՝ հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ կոչ անելով քաղաքացիներին պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները:
«Որ չվարակվեք ու վիրավոր զինվորի համար նախատեսված սարքը ձեզ չմիացնեն»,- ասել է նա: