Պատերազմը սկսվելու հենց հաջորդ օրը Ուկրաինայի հայերի միությունը ստեղծել է արտակարգ շտաբ՝ այս մասին UA-Report.info-ին հայտնել են Երևանում Ուկրաինայի հայերի միության օգնության շտաբից:
Կիևում մոբիլիզացրեցինք մեր բոլոր ռեսուրսները, կազմակերպեցինք դրամահավաք և հումանիտար օգնության համակարգում: Այնուհետև Երևանում իր աշխատանքը սկսեց Ուկրաինայի հայերի միության շտաբը՝ համատեղ գործողությունների համակարգման և ռազմական ագրեսիայի ժամանակ տուժածներին օգնելու համար։
Աշխատանքներն ավելի էֆեկտիվ կատարելու համար Ուկրաինայի հայերի միության պատվիրակությունը՝ նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, գտնվում է Երեւանում:
Աշխատանքային խմբի մեջ են մտել Ուկրաինայի մարզային հայ համայնքների նախագահներ, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչներ, Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, ինչպես նաև Հայաստանից կամավորներ։
Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալ Դավիթ Մկրտչյանը տեղեկացրել է, որ արդեն Ուկրաինայի հայ համայնքի կողմից բերվել են շտապօգնության ավտոմեքենաների մեծ խմբաքանակ, էլեկտրագեներատորներ, բժշկական պարագաներ, ձմեռային հագուստ և կոնկրետ նշանակության այլ միջոցներ: Այս պահին ընդհանուր առմամբ հարյուրավոր տոննա բեռներ են բերվել:
Ուկրաինայի հայ համայնքը օրական 1800 հոգու ամենօրյա սննդի ապահովման խնդիր է լուծել, իսկ հարյուրավոր տեղափոխվածներ ապահովվել են կացարաններով:
Նրանք ամեն օր ստանում են իրենց սննդային զամբյուղը, ինչպես նաև հիգիենայի պարագաներ. օգնությունը շարունակական է լինելու՝ հավելել են օգնության շտաբից: