«Հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման մասին հակամարտող կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը Ադրբեջանը խախտել է նաև անցած գիշերվա ընթացքում։
Մասնավորապես, Շահումյանի, Մարտակերտի և Հադրութի շրջանների ուղղությամբ տարբեր զինատեսակներից թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները։
Տուժածներ չկան»,- ասված է ԱՀ ԱԻ պետական ծառայության հայտարարության մեջ: