Կենտրոնական Ասիայի այս հանրապետությունը հայտնվել է քաղաքական փակուղում, երկրի նախագահ Սուրոնբայ Ժեենբեկովը մերժել է ազգայնական քաղաքական գործիչ Սադիր Ջափարովի ընտրությունը վարչապետի պաշտոնում: Նախագահը կասկածներ ունի, որ օրենսդիրները չեն հետևել քվեարկության կանոններին, և խնդրել է խորհրդարանին նորից քվեարկել:
Ղրղըզստանը հայտնվել է քաղաքական ճգնաժամի մեջ հոկտեմբերի 4-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վիճահարույց արդյունքների պատճառով: Երկրում ցույցեր սկսվեցին, որոնք վերածվեցին անկարգությունների: Բիշքեկում ակտիվիստները ներխուժել են կառավարական շենքեր՝ պահանջելով նոր քվեարկություն և նախագահի հրաժարականը: