ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի չորրորդ մրցափուլի Էստոնիա-Հայաստան խաղին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 13-ին նախախաղային մարզում է անցկացրել Տալլինի «Ա Լը Կոք» մարզադաշտում։ Մարզմանը չէր մասնակցում Վարազդատ Հարոյանը, որը Վրաստանի դեմ նախորդ խաղում ստանալով Ազգերի լիգայի այս խաղարկությունում իր երկրորդ զգուշացումը՝ որակազրկված է և չի կարող մասնակցել Էստոնիայի դեմ առաջիկա հանդիպմանը՝ հայտնում է ՀՖՖ-ն:
Հիշեցնենք, որ Էստոնիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։