Հաշվի առնելով ՀՀ-ում COVID-19 վիրուսի ռեկորդային աճը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության այսօր հայտարարած՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշնանային երկշաբաթյա արձակուրդը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել 2 շաբաթով հետաձգել ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությունների մեկնարկը, ինչպես նաև 2 շաբաթով դադարեցնել բոլոր մարզադպրոցների աշխատանքը և մանկապատանեկան թիմերի մարզումները:
Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից։